▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ է Սուրբ Զատիկը

«Մ.թ.ա 585 թվականի մայիսի 28-ին լիբիացիների և մարերի միջև տեղի է ունեցել ճակատամարտ, որն ընդհատվել է Արեգակի խավարման շնորհիվ, քանի որ վախեցել են՝ մտածելով, թե Աստված բարկացել է: Իսկ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով 07:40-ից սկսված 15:50 ավարտվող Արևի խավարումից, ասաց  Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: 

Ինչ վերաբերում է գարնանային գիշերահավասարին, ապա աստղագետի խոսքով, այն կսկվի այսօր՝ Գրինվիչի ժամանակով 22:45-ին, երբ Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է:

«Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով կտևի մոտ 33 ժամ»:

Անդրադառնալով Սուրբ  Զատիկն ու իսլամական Նովրուզը  այս օրվա հետ կապելուն՝ Արեգ Միքայելյանը նկատեց.

«Շատ ժողովուրդներ են տարվա սկիզբը կապել սրա հետ: Նովրուզ նշանակում է նոր օր, ավելին՝ պարզվում է, որ «վուզ» արմատը հայկական «լույս» արմատի հետ է նույնացվում: Այսինքն, նովրուզը այնքան էլ մուսուլմանական չէ. այն նշանակում է նոր լույս, նոր օր: Ասել է, թե սա ոչ թե մուսուլմանական, այլև աստղագիտական գարուն է: Ինչ վերաբերում է Սուրբ  Զատիկին, ապա այն նշում են գարնանային գիշերահավասարից հետո՝ առաջին լիալուսնի հաջորդ կիրակի օրը: Այս տարի ապրիլի 5-ն է»: 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին