▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ե՞րբ եք պատրաստվում այցելել Արցախ». Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին

Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ երբ եք պատրաստվում այցելել Արցախ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ՀՀ տարբեր պաշտոնյաներ այցելել ու այցելում են Արցախ, իսկ այլ պաշտոնյաների այցը կկազմակերպվի ըստ նպատակահարմարության:

Խամոյանի դիտարկմանը՝ երբ Արա Այվազյանը հունվարի 6-ին այցելեց Արցախ, Իլհամ Ալիևն սպառնաց, որ «այլևս ՀՀ իշխանությունները չայցելեն Ղարաբաղ»: Դրանց հետո մենք չենք ունեցել ոչ Ձեր, ոչ նախագահի, ոչ ԱԳ նախարարի կամ ԱԽ քարտուղարի այց Ստեփանակերտ: Փաշինյանը հայտարարեց, թե այդ հայտարարութունից հետո էլ ՀՀ տարբեր պաշտոնյաներ շարունակել են այցելել Արցախ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին