▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ հպարտ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում, սա է պետականության կործանումը. Գևորգ Պետրոսյան

 ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սպառված պետականության վերջին կայարանը...

Սպառված պետականության ապացույցը ոչ հակառակորդի կրակոցներն են, ոչ էլ արտաքին աշխարհից եկող սպառնալիքներն ու մեղադրանքները...
Դրանք ուղեկցում են բոլոր երկրներին...


Պետականությունը սպառվում է այնտեղ և այն ժամանակ, որտեղ և երբ իր առջև դրված սոցիալական խնդիրները լուծելու՝ կառավարության վերջին հանգրվանը քաղաքացու գրպանն է:
Երբ հպարտ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում, սա է պետականության կործանումը: Ուրիշ ապացույցներ պետք չեն:
Արա՜, մարդիկ էս սուղ պայմաններում գեթ մեկ օր իրենց ընտանիքի հետ ցանկանում են մի քիչ կտրվել ձեր ստեղծած դժոխքից, ոստիկաններին հանձնարարում եք էդ մարդկանց տուգանել...
Հանկարծ ամոթից չխոսաք, Աստված չի ների... »:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին