▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Ճլոն հասունանում է. «Իրավունք»

 

Վերջին օրերին ծանր ու երկարատեւ
լռությունից հետո կենդանության նշան-
ներ դրսեւորելով հերթական անգամ
ծղրտաց` այդպես էլ հանրության համար
անհայտ մնացած, ոչ էն ա լրագրող, ոչ էն
ա ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը`
նաեւ մի գլուխ զազրախոս ցույցեր եւ այլ
ակցիաներ կազմակերպելով:
Իմգործընկեր Գագիկ Թադեւոսյանը դեռ
անցյալ տարվա նոյեմբերին անդրա-
դարձել է այդ տարրի ով լինելուն`
նրան բարեկամաբար զգուշացնելով. «Ազգային
Միաμանություն կուսակցությունը» եւ նրա առաջ-
նորդ Արտաշես Գեղամյանը, ով ընդունված ու ճա-
նաչված է որպես հայրենասեր քաղաքական գոր-
ծիչ ինչպես մեր երկրում, այնպես էլ լայն ճանա-
չում ունի եւ հարգանք է վայելում միջազգային
ամենահեղինակավոր կառույցներում, դարձել է
ոչ միայն ադրμեջանա-թուրքական քարոզչամե-
քենայի թիրախ, այլեւ տեղական նորելուկ տհաս-
ների: Բայց պետք է հիասթափեցնեմ μացահայտ
դավաճանության ուղի ընտրած Սուրեն Սարգ-
սյան տհասին. պապանձվիր, ստահակների ժա-
մանակը չի եկել, չենք էլ թողնի որ գա»: Ավա՜ղ,
այս տողերի հրապարակումից կես տարի անց
արդեն իսկ պարզ դարձավ, որ հիշատակված
նորելուկ տհասը հետն էլ բութ է: Այս անգամ զա-
ռանցանք հիշեցնող նրա հարցազրույցի թիրա-
խում հայտնվեցին մեր հանրության հարգանքը
վայելող, հայ-ռուսական ռազմաքաղաքական
դաշնության ամրապնդման, Հայաստանի Հան-
րապետությունը Մաքսային միությանն ու Եվրա-
սիական միությանն անդամակցելու համոզված
ջատագովներ` ՀՀ Ազգային ժողովի պատգամա-
վորներ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ
Բաբուխանյանը եւ «Ազգային Միաբանություն
կուսակցության» նախագահ Արտաշես Գեղա-
մյանը: Կարդալով այս տողերը` մեր հարգար-
ժան ընթերցողը կտարակուսի. արդյոք արժե՞
երկու հայրենասեր գործիչների անվան կողքին
հիշատակել սուրենսարգսյան քաղաքական
խեղկատակի, մեղմ ասած, բոմժիկի անունը:
Այո, սիրելի ընթերցող, իմաստ ունի, քանի որ
այս բոմժիկը պարզապես հրահանգ է կատա-
րում: Հրահանգ, որը նրան տվել է Հայաստանում
վաղուց ի վեր մոռացված, պաշտոնաթող գոմա-
ձորցի Կառլոսը: Մարդ, ում գոյության մասին,
թերեւս, հիշեցնում են Այգեձորի նրա պետական
«համեստ» աշխատավարձով կառուցված, երկ-
նաքեր պարիսպներով պատած շքեղ դղյակը,
օպերայամերձ հրապարակի ու այլ վայրերում
գտնվող սննդի օբյեկտները:
Լսիր, Սուրե՛ն, մեծն Կառլոսի աղավնյակ, եթե
տերդ անհագուրդ ցանկություն ունի քաղաքա-
կան դաշտ վերադառնալու, թող դա անի ոչ թե
միջնորդավորված, այն էլ քո նման անդեմի միջո-
ցով, այլ վարվի խելամտորեն` մեր ժողովրդից
քավություն աղերսելով, որ, տարիներ շարունակ
լինելով Ազգային անվտանգության ծառայու-
թյան տնօրեն, հանդուրժել է մեր երկրում իրա-
կանացված լայնածավալ կողոպուտը: Եվ հիմա
էլ գեղցիական հնարքների չդիմի, քո միջոցով
սուր քննադատի Հանրապետության առաջին եւ
երկրորդ նախագահներին, ժողովրդին, իբր,
հասկացնելով, որ ինքը նրանց օրոք իրականաց-
ված թալանի հետ կապ չունի: Առավել անհեթեթ
է հնչում քո միջոցով` սուրենսարգսյան, հնչեց-
ված քննադատությունը Արթուր Բաղդասարյանի
հասցեին, քանի որ Կառլոսի մերձավորագույն
արյունակից բարեկամը Ա. Բաղդասարյանի ան-
միջական զինակիցն է:
Ինչեւէ, այս է իրականությունը, որը վերջին-
ներիս գործողությունների արդյունքում հիշեց-
նում է բուլվարային ֆարս: Ասել, որ սուրենսարգ-
սյանի եւ յուր պապաների համար ամեն ինչ
կորսված է, կարծում եմ, ժամանակավրեպ կլի-
նի: Վերջիններս, այնուամենայնիվ, տեղ են թող-
նում նահանջի համար` խիստ զգուշավոր ար-
տահայտվելով գործող նախագահ Սերժ Սարգ-
սյանի հասցեին:
Հաշվարկը պարզ է. Նախագահը բարի է, կա-
րող է բավարարվել սուրենիկի հոգեւոր հայրիկի
ծոծրակին հայրական մի հատ ճլո կամ, գրական
լեզվով ասած, թաթալոշ տալով` մեղմաբար հոր-
դորել. «Վեր ընգի տեղդ, լուռ մնա, ոչ թե գյադա-
գյուդաների միջոցով անμովանդակ մեսիջներ ու-
ղարկի»:
Ի դեպ, ճլոյի կամ թաթալոշի հարցում, իմ
կողմից ավելացնեմ, որ տարիքն առած մանկա-
հասակ մտային կարողություններ ունեցող Սու-
րենիկի դեպքում դա վաղուց ի վեր պահանջված
պրոֆիլակտիկ միջոց է եւ կարող է դրական ազ-
դեցություն թողնել սուրենսարգսյանի կենսագ-
րությունը փարթամացնելու գործում: Բա՜, Սու-
րեն Կառլոսովիչ, հուսով եմ հասկացար, թե ինչի
մասին է խոսքը: Կարդա այս տողերը եւ խորհիր
քո տեսակի ողբալիության շուրջ, ով բոլորի վրա
ստվեր գցելով` փորձում է իր ողորմելի գոյու-
թյան մասին կրկին ազդակներ հաղորդել:
Բարեւներով` Հայաստանի ՆԳ նախկին
նախարար, ՀՀ Գերագույն խորհրդի պատգա-
մավոր, «Ազգային Միաμանություն 
կուսակցության» նախագահության անդամ
ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲԻ ԳԱԼՍՏՅԱՆ

«Իրավունք» թերթը գրում է. Օրերս ծանր ու երկարատև լռությունից հետո կենդանության նշաններ դրսևորելով հերթական անգամ ծղրտաց՝ այդպես էլ հանրության համար անհայտ մնացած, ոչ էն ա լրագրող, ոչ էն ա ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:

 

Իմ գործընկեր Գագիկ Թադևոսյանը դեռ անցյալ տարվա նոյեմբերին անդրադարձել է այդ տարրի ով լինելուն՝ նրան բարեկամաբար զգուշացնելով. «Ազգային Միաբանություն կուսակցությունը» և նրա առաջնորդ Արտաշես Գեղամյանը, ով ընդունված ու ճանաչված է որպես հայրենասեր քաղաքական գործիչ ինչպես մեր երկրում, այնպես էլ լայն ճանաչում ունի և հարգանք է վայելում միջազգային ամենահեղինակավոր կառույցներում, դարձել է ոչ միայն ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենայի թիրախ, այլև տեղական նորելուկ տհասների: Բայց պետք է հիասթափեցնեմ բացահայտ դավաճանության ուղի ընտրած Սուրեն Սարգսյան տհասին. պապանձվիր, ստահակների ժամանակը չի եկել, չենք էլ թողնի որ գա»:Ավա՜ղ, այս տողերի հրապարակումից կես տարի անց արդեն իսկ պարզ դարձավ, որ հիշատակված նորելուկ տհասը հետն էլ բութ է: Այս անգամ զառանցանք հիշեցնող նրա հարցազրույցի թիրախում հայտնվեցին մեր հանրության հարգանքը վայելող, հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնության ամրապնդման, Հայաստանի Հանրապետությունը Մաքսային միությանն ու Եվրասիական միությանն անդամակցելու համոզված ջատագովներ` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը և «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Կարդալով այս տողերը՝ մեր հարգարժան ընթերցողը կտարակուսի. արդյոք արժե երկու հայրենասեր գործիչների անվան կողքին հիշատակել սուրենսարգսյան քաղաքական խեղկատակի, մեղմ ասած, բոմժիկի անունը:

 

Այո, սիրելի ընթերցող, իմաստ ունի, քանի որ այս բոմժիկը պարզապես հրահանգ է կատարում: Հրահանգ, որը նրան տվել է Հայաստանում վաղուց ի վեր մոռացված, պաշտոնաթող գոմաձորցի Կառլոսը: Մարդ, ում գոյության մասին, թերևս, հիշեցնում են Այգեձորի նրա պետական «համեստ» աշխատավարձով կառուցված, երկնաքեր պարիսպներով պատած շքեղ դղյակը, օպերայամերձ հրապարակի ու այլ վայրերում գտնվող սննդի օբյեկտները:

 

Լսիր, Սուրե՛ն, մեծն Կառլոսի աղավնյակ, եթե տերդ անհագուրդ ցանկություն ունի քաղաքական դաշտ վերադառնալու, թող դա անի ոչ թե միջնորդավորված, այն էլ քո նման անդեմի միջոցով, այլ վարվի խելամտորեն` մեր ժողովրդից քավություն աղերսելով, որ, տարիներ շարունակ լինելով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, հանդուրժել է մեր երկրում իրականացված լայնածավալ կողոպուտը: Եվ հիմա էլ գեղցիական հնարքների չդիմի, քո միջոցով սուր քննադատի Հանրապետության առաջին և երկրորդ նախագահներին, ժողովրդին, իբր, հասկացնելով, որ ինքը նրանց օրոք իրականացված թալանի հետ կապ չունի: Առավել անհեթեթ է հնչում քո միջոցով սուրենսարգսյան հնչեցված քննադատությունը Արթուր Բաղդասարյանի հասցեին, քանի որ Կառլոսի մերձավորագույն արյունակից բարեկամը Ա.Բաղդասարյանի անմիջական զինակիցն է:

 

Ինչևէ, այս է իրականությունը, որը վերջիններիս գործողությունների արդյունքում հիշեցնում է բուլվարային ֆարս: Ասել, որ սուրենսարգսյանի և յուր պապաների համար ամեն ինչ կորսված է, կարծում եմ, ժամանակավրեպ կլինի: Վերջիններս, այնուամենայնիվ, տեղ են թողնում նահանջի համար՝ խիստ զգուշավոր արտահայտվելով գործող Նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին:

 

Հաշվարկը պարզ է. Նախագահը բարի է, կարող է բավարարվել սուրենիկի հոգևոր հայրիկի ծոծրակին հայրական մի հատ ճլո կամ, գրական լեզվով ասած, թաթալոշ տալով մեղմաբար հորդորել. «Վեր ընգի տեղդ, լուռ մնա, ոչ թե գյադագյուդաների միջոցով անբովանդակ մեսինջներ ուղարկի»:

 

Ի դեպ, ճլոյի կամ թաթալոշի հարցում, իմ կողմից ավելացնեմ, որ տարիքն առած մանկահասակ մտային կարոություններ ունեցող Սուրենիկի դեպքում դա վաղուց ի վեր պահանջված պրոֆիլակտիկ միջոց է և կարող է դրական ազդեցություն թողնել սուրենսարգսյանի կենսագրությունը փարթամացնելու գործում: Բա՜, Սուրեն Կառլոսովիչ, հուսով եմ հասկացար, թե ինչի մասին է խոսքը: Կարդա այս տողերը և խորհիր քո տեսակի ողբալիության շուրջ, ով բոլորի վրա ստվեր գցելով՝ փորձում է իր ողորմելի գոյության մասին կրկին ազդակներ հաղորդել:


 

 

 

Բարևներով` Հայաստանի ՆԳ նախկին նախարար,

 

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր,

 

«Ազգային Միաբանություն կուսակցության»

 

նախագահության անդամ Լևոն Հակոբի Գալստյան


 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրավունք»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին