▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ մտա տղայիս մոտ, հասկացա, որ դժոխքը մեր մոտ է, ոչ թե ուրիշ տեղ». վիրավորումից 2 օր անց Էդգարը կոմայից դուրս չեկավ

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաղումյան Էդգարը Մասիսից էր։ 2020-ի հուլիսին էր զորակոչվել բանակ, «Հայկազով» զորամասում էր ծառայում։ Հրետանավոր էր։

Էդգարեց զորամասը ռմբակոծվեց պատերազմի առաջին իսկ օրը։ 3 ամսվա զինծառայող Էդգարը ուղիղ մեկ ամիս անզիջում պայքար մղեց թշնամում դեմ նախ Ակնայում, ապա Վարանդայում ու Մարտունիում։ Հենց այստեղ է, որ հոկտեմբերի 26-ին ավիարահրավծի հետևանքով ծանր վիրավորում է ստանում Էդգարն ու տեղափոխվում Երևան։

/filemanager/uploads/baxumyan_edgar.jpg

Սկզբում ծնողներին ասել էին, որ ձեռքից է վիրավոր, հետո պարզվել է, որ գլխի բեկորային վիրավորում ունի։ Մայրն ասում է. «Երբ մտա վերակենդանացման բաժանմունք, տղայիս մոտ, հասկացա, որ դժոխքը մեր մոտ է, ոչ թե ուրիշ տեղ»...

Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 28-ին, Էդգարն այդպես էլ կոմայից դուրս չեկավ։ Լուսադեմին տղայի սիրտը կանգ առավ։

Հիշատակդ վառ, Էդգար ջան։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին