▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ սերիալներն «անպատժորեն» անպատժելիություն են պրոպագանդում`Փաստեր և Դիտարկումներ. Կարեն Թումանյան

Ուղղակի ցնորվել կարելի է, նույնիսկ հանցագործ աշխարհի կառկառուն դեմքերը ի զորու չեն մատաղ սերոնդին այնպես կանգնեցնել հանցագործ ճանապարհի վրա ինչպես դա անկախ իրենցից անում են մեր որոշ սերիալների սցենարիստները ռեժիսորները և….:
Թույլ տվեք մի քանի դիտարկումներ անել «Հարազատ Թշնամի» սերիալից որը ի դեպ ցավոք սրտի այսօր համարվում է ամենադիտվող սերիալներից մեկը, այսինքն այս սերիալը դիտում են նաև բավականաչափ երիտասարդներ: Եվ այսպես`այս սերիալը ըստ իս կարելի է դասել հանցագործության ճանապարհին կանգնելու իդեալական մեթոդական: Փորձեմ կետերով բացատրել թե ինչ է պրոպագանդում տվյալ սերիալը…
• '' Կարպիչը, Ֆիլիպի'' հետ երիտասարդ հասակում մարդասպանություն են կատարում բայց նրանց կատարած հանցանքը ոչ միայն չի բացահայտվում, այլ նաև հանրության համար վառ ապացույց է հանդիսանում, որ նույնիսկ ԿԳԲ-ի գեներալի տանը վերջիններիս կատարած հանցանքը չի բացահայտվում
• Նույն Կարպիչը , Ֆիլիպը և նրանց երրորդ ընկեր ոստիկանության գնդապետ Բալայանը բազմաթիվ տնտեսական հանցագործությունների շնորհիվ տասնյակ տարիների ընթացքում դառնում են օլիգարխներ և այդ ամբողջ ընթացում նրանք ոչ մի պրոբլեմ չեն ունենում ոստիկանության, կամ հարկային մարմինների հետ
• Կարպիչը անընդհատ կրկնում է, որ գումարով յուրաքանչյուրին կարելի է գնել և ամենահետաքրքիրը այն է, որ նրա մոտ դա մինչ այսօր ստացվում է:
• Նույն Կարպիչը ապաշքյարա մի երիտասարդի է խեղդում և էլի մնում է անպատիժ
• Ֆրիկը երեխա է գողանում, բայց քանի որ ինքը գնդապետ Բալայանի ''հնարավոր'' որդին է այսօրվա սերիալում արդեն Ֆրիկին ասում են դու մեկուսարանից ազատ ես
• Տանոն որը սերիալի սկզբում արդարության մարմնավորում էր, այժմ հրապարակավ հայտարարում է, որ ինքը փոխվել է և սկսում է հանցագործության ճանապարհը բռնել
• Եվ այսպես շարունակ….
Ուզում եմ հարցս ուղղել այս ֆիլմի աշխատանքային խմբին`վերջիվերջո ինչ է Ձեր ուզածը`ցույց տալ, որ մեր երկրում անպատժելիությունն է տիրում, դա մենք առանց Ձեր օգնության էլ գիտենք, բայց ինչու եք դա այդպես ֆետիշացնում, ինչու եք ցույց տալիս, որ կյանքը հանցագործներինն է, չէ, որ Ձեր ֆիլմը եթե նայեին միայն մեր սերնդի մարդիկ դա դեռ ինչ որ տեղ հասկանալի կլիներ, բայց արի ու տես որ դեռ չկողմնորոշված մատաղ սերունդն էլ է այդ ֆիլմը նայում: Ինչու եք նրանց մոտ սերմանում այնպիսի կարծիք, որ դատաիրավական համակարգը միշտ հետին պլանում է երբ խոսքը գնում է հարուստների մասին/միգուցե դա իրականում այդպես է/ բայց ինչքանով է ճիշտ դա անընդհատ ֆետիշացնելը: Ինչ է ուզում եք որ մեր երիտասարդները դեռ կյանք չմտած փորձեն այդ ճանապարհը բռնել:
Ես հասկանում եմ, որ իրականությունից շեղվելը սխալ է բայց երբ խոսքը վերաբերվում է մեր մատաղ սերնդի դաստիրականության մասին մենք կարող ենք բացառությունների գնալ:
Մեր երեխաները պետք է հասկանան, որ յուրաքանչյուր հանցագործություն վաղ թե ուշ պատժվելու է, իսկ Ձեր սերիալից առ այսօր ընդհակառակն են հասկանում…:

Հ.Գ.

Ու Դուք դեռ փնովում եք ԽՍՀՄ-ի ժամանակ հանած ֆիլմերը, որոնք միգուցե մի փոքր շեղված էին իրականությունից, բայց այնտեղ հանցագործը միշտ պատժվում էր և մեր սերունդը այն սերունդը որը Ղարաբաղը ազատագրեց թշնամուց դաստիրակվել էր հենց այդ պատրիոտիկ և մարդասիրական ֆիլմերով…..

 

Կարեն Թումանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին