▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբևէ գտնվե՞լ եք նախաքննական մարմնում». Վարդևանյանը՝ Փաշինյանին՝ սկանդալային ձայնագրության մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ծանո՞թ է արդյոք 2020թ. դեկտեմբերի 12-ին հրապարակված Արցախի նախագահի և ԱՀ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցին, որի վերաբերյալ դատախազությունը քրգործ է հարուցել:

http://asekose.am/filemanager/uploads/aram_vardevanyan.jpg

 

«Տեղյակ չեմ ձայնագրությունից, չգիտեմ՝ օրինակա՞ն է արվել, թե՞ ապօրինի: Ձեր հարցերի մեջ էնքան հակասություն կա. հիմա ձեր նշած հայրենիքը պահելու համար պե՞տք էր պայքարել, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Մեզ համ հող հանձնելու մեջ են մեղադրում, համ չհանձնելու: Ինչ վերաբերում է նրան՝ եղե՞լ եմ նախաքննության մարմնում, թե՞ ոչ, ո՛չ, չեմ եղել»:

Հիշեցնենք՝ համացանցում հայտնվել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու նրա գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության նախկին անդամ, նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Հարությունյանը, ենթադրաբար, խոսելով Երևանից ակնկալվող օգնության մասին, հայտարարում է՝ Ստեփանակերտի մատույցները դատարկ են, տասը օր է ասում է՝ մարդ տվեք Ստեփանակերտը պահեմ, չեն ուղարկում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին