▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողան. «ԱՄՆ-ի նկատմամբ մեր մոտեցումները փոխվում են»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը քննադատական խոսքեր է ուղղել ԱՄՆ-ին: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով ռամազանի տոնի առիթով մուսուլմանների պատվին կազմակերպվող ամենամյա իֆթարի (հյուրասիրություն) չեղարկմանը, ասել է.

«ԱՄՆ-ում մի ավանդույթ կար: Գրեթե ամեն տարի ԱՄՆ-ի արտգործնախարարները տեղի մուսուլմանների համար իֆթար էին կազմակերպում: Սակայն այս տարի ԱՄՆ-ի արտգործնախարարությունը չեղարկել է այդ միջոցառումը: Իֆթարը ռամադան ամսվա ժամանակ երեկոյան սննդի ընդունման կարգն է: Արարողությունը տեղի է ունենում երեկոյան աղոթքից հետո: Նրանք ասում են՝ իրենց մոտ խտրականություն չկա, ասում են՝ իրենք դեմ են կրոնական խտրականությանը: Այդ դեպքում ինչպե՞ս բնութագրել իրենց արածը:

Այժմ բնականաբար մեր մոտեցումներն էլ ուզած-չուզած փոխվելու են: Մենք ոչ թե խոսքերին, այլ կատարված քայլերին ենք նայում»: Ըստ էրդողանի՝ ԱՄՆ-ում մուսուլման կանաց վիրավորած, այնուհետև կանանց պաշտպանել ցանկացած 2 տղամարդկանց սպանած անձնավորությունը պետք է ահաբեկիչ հայտարարվի: «Ինչպես Եգիպտոսում են ահաբեկիչ համարվում միայն դավանանքի պատճառով քրիստոնյաների վրա հարձակվողները, այնպես էլ ահաբեկիչ է ԱՄՆ-ում մուսուլման կանանց վրա հարձակված անձնավորությունը», - ասել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ նշյալ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում՝ գնացքի մեջ։ Երեք ուղեւորներ փորձել են հանդարտեցնել հիջաբով կանանց վիրավորող տղամարդուն, բայց վերջինը դանակով հարձակվել է նրանց վրա՝ 2-ին հասցնելով մահացու վիրավորումներ:


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին