Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի հուղարկավորությանը մասնակցելու նպատակավ ԱՄՆ մեկնելուց առաջ օդանավակայանում հանդիպել է լրագրողների հետ:
Հերթական անգամ նա անդրադարձել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարող բանաձևի ընդունմանը:
«Խորհրդարանում կայացած քվեարկությանը տիկին կանցլերի չմասնակցելու փաստը տրամաբանված էր: Բնականաբար, մեր հարաբերությունների տեսանկյունից դա էր պահանջվում նրանից»,- նշել է Էրդողանը՝ անհրաժեշտ համարելով, որ այս պահից սկսած Գերմանիան միջոցներ ձեռնարկի՝ ուղղելու իր սխալը: «Եթե Գերմանիան չուղղի իր սխալը, մենք համարժեք գործողությունների կանցնենք ու մեր քայլերը կկատարենք ըստ այդմ: Սրանից հետո գործընթացները այնպես չեն լինի, ինչպես մինչև հիմա էին»,- զգուշացրել է Թուրքիայի նախագահը:
Աղբյուր` Ermenihaber