▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը առողջական լուրջ խնդիր ունի

Հետևելով և խորամուխ լինելով Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին ամիսների ելույթներին ու հայտարարություններին՝ կարելի է մտածել, որ հարևան երկրի նախագահը առողջական լուրջ խնդիր ունի: Վերջինիս առողջության վրա կենտրոնանալը մարդասիրությունից, կամ խղճահարությունից չէ, ոչ էլ ազգային ատելությունից, այլ՝ զավեշտալի իրողությունից: Նրա հոգեվիճակը հասկանալու համար պարտադիր չէ բժիշկ կամ հոգեբան լինել, ամենն ակնհայտ է և դյուրըմբռնելի: Ուստի, կամ Էրդողանը հոգեկան հիվանդ է, ինչը կարողանում է շատ լավ թաքցնել, կամ հրաշալի դերասան է, ով համաշխարհային քաղաքականության արենայում՝ միմոսի կերպար է մարմնավորում՝ հեղեղելով միջազգային մամուլն իր անխոհեմ, անհավասարակշիռ ու ցինիկ մտքերով:

Այո՚, Էրդողանը հիվանդ է, դա մեկ անգամ ևս հաստատում է նախօրեին նրա արած հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է. <Ամեն երկրում էլ կան այն խնդիրները, որոնք կան Թուրքիայում։ Նման խնդիրներ կան նաև Արևմուտքում։ Ճիշտ չէ, երբ միայն Թուրքիայի վրա են կենտրոնանում։ Պետք է ասել, որ չնայած Թուրքիան բարդ ու վտանգավոր իրադարձություններով տարածաշրջանում է, այն աշխարհի ամենաանվտանգ երկրներից է>:

Այսօր Թուրքիան համարել <աշխարհի ամենաանվտանգ երկրներից>, դա ուղղակի զառանցանք է, աբսուրդ: Ամենաառաջինը, որ մտքովդ անցնում է. դա այն է, որ այս երկրի նախագահը լուրջ, շա՜տ լուրջ խնդիր ունի: Մարդ, որ զուրկ է էթիկայի տարրական կանոններից, ունակ չէ անգամ ներողություն խնդրել: Թուրք-սիրիական սահմանին ռուսական խոցված ուղղաթիռի օդաչուին խոշտանգելու պատճառով, ՌԴ նախագահ Պուտինի բացահայտ ժեստին հակառակ, նախագահ Էրդողանը այդպես էլ ներողություն չխնդրեց: Մինչդեռ, նա ջանում է աշխարհին համոզել, թե թուրքը բարեկիրթ ու մարդասեր է: Ներողություն չխնդրելու պատճառով այսօր Թուրքիան միլիոնավոր դոլլարների տնտեսական վնաս է կրում: Մի ներողության ոդիսականը շատ ծանր հետևանքներ է ունենալու:

Դաստիարակության պակասը արատավոր կենսակերպ է դառնում, իսկ ներողություն խնդրելը դասիարակություն է՝ քաղաքավարություն և ոչ թե` պաշտոնի խթանիչ ուժ:

Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար մեծ ջանքեր գործադրող Էրդողանի ցինիզմը դուրս է եկել սահմաներից. երկու օր առաջ նա հայտարարեց, թե <ինչ-որ երկու օդաչուի պատճառով> Մոսկվան կորցրել է Թուրքիայի նման <բարեկամ երկրին>:

Էրդողանը դարձել է այլևս անկառավարելի. չի գիտակցում ոչ պահը և ոչ էլ իրավիճակը:

Երկրի հարավ-արևելքում՝ Դիարբեքիր նահանգի Սուր ու սահմանամերձ Շըրնաք նահանգի Իդիլ շրջաններում, իրավիճակը վերջին շաբաթներին ծայրաստիճան լարվել է քրդերի և թուրք իշխանական զինուժի միջև, արյունահեղությունն այստեղ չի դադարում: Քրդական հարցը Թուրքիայի մասնատման իրական սպառնալիք է, իսկ դա հեռու ապագայում չէ, քանի որ, քրդերն այսօր ստացել են համաշխահային գերտերությունների բարոյական աջակցությունը, և ոչ միայն: Ասվածի ապացույցը ԱՄՆ ԱԳՆ փոխ-խոսնակ Մարկ Թոների պատասխանն էր Էրդողանին, որ <իրենք չեն կարծում, թե քրդերը ահաբեկիչներ են>:

<Huffington Post> հեղինակավոր պարբերականը, <ի պատիվ> Էրդողանի վարած միահեծան ու հանցավոր քաղաքականության, <Թուրքիան պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից> հոդվածում մատնացույց է անում Թուրքիայի տեղը. <ՆԱՏՕ-ի անդամ երկրները չէին պատկերացնի, որ իրենցից մեկը կդավաճանի մյուսներին: Սակայն այժմ հասունացել է այդ պահը: Թուրքիան այնքան է հեռացել ՆԱՏՕ-ի անդամ իր դաշնակից երկրներից, որ սատարում է <ԻՊ> ահաբեկիչներին Արևմուտքի դեմ պայքարում>:

Վերջին մի քանի տարիներին <Իսլամական պետություն> ահաբեկչական խմբավորման ստեղծման քուրան դարձավ Թուրքիան, իր ծոցում գազանաբարո դահիճներ, մարդակեր բորենիներ մեծարեց ու բաց թողեց Սիրիա՝ Մերձավոր Արևելքի կարթագենը կործանելու:

Մինչ նախագահ Էրդողանը Թուրքիան համարում է <աշխարհի ամենաանվտանգ երկրներից>, ամեն ժամ այդ երկրի խոշորագույն քաղաքներին սպառնում է ահաբեկչության վտանգը:  

Եվ այսքանից հետո ասել՝ Թուրքիան անվտանգ երկի՞ր է, առնվազն ամտություն է, անհեթեթություն, իսկ Էրդողանի այս վարքագիծը, բառի բուն իմաստով, միայն հոգեկան հիվանդներին է բնորոշ: Արդարև, առողջապահության համաշխարհային կոմիտեն, ի դեմս նախագահ Էրդողանի, <հետաքրքիր պացիենտ>՝ այցելու է կորցնում, ով նրանց մասնագիտական ոլորտում գիտական մեծ բացահայտումների հնարավորություն կտար:

Իսկ դրանից ի՞նչ կշահի թուրք հասարակությունը, անշուշտ՝ ոչինչ, քանզի խաշնարած ու քոչվոր ցեղը երբեք առաքինի չի դառնա:

 

 Ջեմմա Բաղդադյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին