Ստամբուլում ապրիլի 11-ին «Թուրքիայի ապագա քաղաքաշինությունը» թեմայով կոնգրեսին Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որի իրագործումը կնշանակի պատմության հետքերի վերջնական վերացում:
«Առնվազն 6 մլն տուն, հասարակական շինություն ենթակա է քանդման երկրի 179 գյուղերում և 48 քաղաքներում: 21 քաղաքներում 3,778 հա տարածք զբաղեցնող շինությունները քանդվելուց հետո կդիտվեն, որպես ռեզերվային տարածքներ և կօգտագործվեն այլ նպատակների համար: Մենք պետք է ունենք օսմանյան ճարտարապետությանը համապատասխան ու համահունչ շենք, շինություններ: Այս ծրագիրը ավարտին պետք է հասցնել 2023թ.-ին և աշխարհին ներկայանանք օսմանյան ճարտարապետությամբ », - ելույթ ունենալով կոնգրեսին՝ ասել է Էրդողանը:
Այնուհետև Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել քրդերի հասցեին, ասելով «Մենք կառուցում ենք, նրանք (քրդերը) քանդում են»
Այս հայտարարությունը ինձ այդքան էլ չէր անհանգստցնի եթե գյուղերի ու քաղաքների ցանկի մեջ չլինեին Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներն ու գյուղերը:
Կիլիկիա Հայաստան
Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet