Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Էրդողանը հայերին ու Հայաստանին ամենավերջին՝ լկտի ձեւով վիրավորել է: Բառացիորեն ասել է հետեւյալը՝ «ինձ չի հետաքրքրում, թե ձեր իմացած պատմությունը ո՞րն է, այն ինչպե՞ս եք մենաբանում, ու ձեր իմացած պատմության մեջ ապրիլի 24-ը ի՞նչ օր է: Իմ իմացած պատմության մեջ այն Թուրքիայի հաղթանակի օրն է՝ ոչ միայն ձեր հանդեպ, այլեւ Անգլիայի/Արեմուտքի դեմ տարած հաղթանակի օրը: Եւ եթե ուզում եք՝ եկեք ինձ հետ տոնելու այդ օրը: Չեք ուզում՝ մի եկեք»:
Իսկ Սերժ Սարգսյանը դրան մոտավորապես պատասխանել է հետեւյալ կերպ՝ «Դա մի կողմ, դա հեչ, ես քեզ հրավիրել էի, իսկ դու չես պատասխանել իմ հրավերին»:
Ու սա ոմանք համարում են համարժեք, հուժկու, կործանիչ....
Ոնց ասեն, մեղքս գաք դուք հա...