▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը Հիլարի Քլինթոնին մեղադրել է ահաբեկիչներից ֆինանսավորում ստանալու մեջ

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը,որը տարածել է ՏԱՍՍ գործակալությունը...ԱՄՆ-ի նորընտիր նախագահին ստրկամտորեն շողոքորթելու և նրան գովերգելու ժամանակ Էրդողանը ահաբեկիչների հետ համագործակցության մեջ է մեղադրել նրա հակառակորդ՝Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին..."ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հաղթել է գումար չստանաով ՖԵՏՕ-ից՝թուրք հոգևորական Ֆ.Գյուլենի կազմակերպություններից մեկից... Նա ունի ֆինանսական հնարավորություններ,որի շնորհիվ էլ վարում էր նախընտրական քարոզարշավը...Իսկ հակառակ կողմի՝Քլինթոնի թիմի մասին,ԶԼՄ-ներում տեղեկություններ հրապարակվեցին,որ նա ֆինանսական օգնություն է ստացել այդ կազմակերպությունից...",-ասել է Էրդողանը...
Հիշեցնեմ,որ Ֆ.Գյուլենը Էրդողանի "պապայից" վերածվեց նրա թշնամու...Այս տարվա հուլիսին Թուրքիայում չհաջողված պետական հեղաշրջման կազմակերպման մեջ Էրդողանը մեղադրեց հոգևոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա կողմից հովանավորվող կազմակերպություններին...Թուրքիայում ԱՄՆ-ում երկար տարիներ արող Գլուլենին մեղադրում են ահաբեկչության մեջ և պահանջում են ԱՄՆ իշխանություններից էքստրադիցիայի ենթարկել նրան Անկարա...
Էրդողանն այս հայտարաությունով մեղադրել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն ահաբեկիչների հետ համագործակցելու և նրանցից ֆինանսական օգնություն ստանալու մեջ...Էրդողանն այս մեղադրանքներն ուղղղել է այն գործչին՝Հ.Քլինթոնին,որը ջանադրաբար աշխատում էր Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ ԱՄՆ Կոնգրեսում՝կոչ աելով ամերիկացի երեսփոխաններին տապալել այն...Հիմա Քլինթոնը ստանում է "շնորհակալություններ" Անկարայից...
Իսկ նեոօսմանիզմի և նեոպանթյուրքիզմի ջատագով,իրեն մահմեդականների "օմբուդսմեն" հռչակած Էրդողանը շողոքորթում է մի մարդու,որի ծրագրի կարևոր դրույթներից մեկն էր մահմեդականների մուտքը ԱՄՆ արգելելը...

Գագիկ Համբարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին