▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը հիմա էլ Իրանին է սպառնում

Էրդողանի՝ երկու օր առաջ Իրանին հասցեագրած սպառնալիքները և երեկ, արդեն, թուրքական ցամաքային ուժերի մուտքն Իրաք (ըստ իրանական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի՝ Թուրքիան 1200 հոգուց բաղկացած անձնակազմ է ուղարկել, 12 հրասայլ) անշուշտ փոխկապակցված են: Իրանի պատասխան քայլը երկար սպասեցնել չի տա կարծում եմ... Թուրքիայի նախագահն իր խոսքում նշել էր, որ Իրանը տարածաշրջանային հարցերում, մասնավորապես Սիրիայի հետ կապված, մեծագույն սխալ է գործում և եթե այդպես շարունակի, թանկ գին կվճարի դրա համար: Ավելին, Էրդողանը նաև նշել էր, որ պաշտոնական Թեհրանն առաջնորդվում է ստով և կեղծիքով:

Ռուդիկ Յարալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին