Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը հիստերիայի մեջ է ընկել Վաշինգտոնի ոստիկանության որոշումից՝ մայիսի 16 -ին Թուրքիայի դեսպանատան առջև Էրդողանի թիկնազորի անդամների վայրագությունների հետ կապված...ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանապետ Փիթեր Նյուզեմը և քաղաքպետ Մյուրել Բոուզերը համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են,որ քաղաքի ոստիկանությունը որոշում է ընդունել ձերբակալել Էրդողանի թիկնազորի 12 ներկայացուցիչներին և Կանադայի 2 քաղաքացիներին,որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել... "Մենք բոլորս ենք տեսել այն բռնությունը,որի կիրառվեց բողոքարարների նկատմամբ...Նրանք պետք է գան այստեղ և պատասխան տան նրանց ներկայացված մեղադրանքներին...",-հայտարարել է Նյուզեմը...
Ինչպես և սպասվում էր,չուշացավ նաև արձագանքը Անկարայից...Ամերիկացիներին պատասխանեց հենց նա ում հրամանը կատարելու համար էլ այդ մարդատյացները հիմա հետախուզվում են ամերիկյան արդարադատության կողմից...Էրդողանը հայտարարել է,որ իրենք պայքարելու են այս անարդար որոշման դեմ քաղաքական և իրավական մեթոդներով...Էրդողանի նման ֆաշիստը,ով իրեն երևակայում է 21-րդ դարի սուլթանի դերում,չի ուզում ընդունել այն փաստը,որ Թուրքիայում շատ սովորական դարձած այնպիսի երևույթներ,ինչպիսիք են մարդկանց դաժանաբար ծեծելը,վիրավորելը և անձի նկատմամբ այլ հանցագործությոքւնները,այլ տեղերում և հատկապես ԱՄՆ-ում չեն ողջունվում...Բացի այդ ԱՄՆ-ն այն երկիրը չէ,որ թույլ տա որևէ այլ պետության ղեկավարին իր "սամովար"-ով գա ԱՄՆ-ն և թելադրի իր կանոնները...Ցուցարաներին,ովքեր հավաքվել էին Թուրքիայի դեսպանատան դիմաց Էրդողանն անվանել է ահաբեկիչներ,որոնք ներկայացնում էին PKK-ն և FETO-ն...
Վաշինգտոնի ոստիկանության որոշումը Էրդողանին հասցված շռնդալից ապտակ էր...Որքան կարելի է կռահել,Էրդողանի համար այս որոշումն անձնական վիրավորանքի նման մի բան է...Հավելեմ,որ այս որոշման ընդունման մեջ մեղավոր է հենց Էրդողանը,որից ամերիկյան քաղաքական վերնախավը պահանջում էր ներողություն խնդրել...Սակայն Էրդողանը անտեսեց նրանց կոչերը և ստացավ համապատասխան արձագանք...Իսկ հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնն առաջարկել էր Թրամփին դուրս շպրտել Թուրքիայի դեսպանին ԱՄՆ-ից...
Վերջին տվյալների համաձայն Կանադայի երկու քաղաքցիները,ովքեր Էրդողանի թիկնազորի հետ հավասար ակտիվ մասնակցել էին այդ խայտառակ ծեծուջարդին արդեն ձերբակալված են...
Հ.Գ.Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը հրավիրվել է ԱԳՆ,որտեղ Թուրքիայի փոխարտգործնախարար Ումիդ Յըլչինը իր բողոքն է հայտնել Վաշինգտոնի ոստիկանության որոշման կապակցությամբ...Ումիդ բեյը հայտարարել է,որ Էրդողանի թիկնազորը ստիպված է գործի անցել,քանի որ ամերիկյան ոստիկանները չեն կարողացել կարգուկանոն հաստատել Թուրքիայի դեսպանատան մոտ...
Պարզվում է,որ վայրագություններ գործելը և մարդկանց սարսափելի ծեծի ենթարկելը,ըստ թուրքերի,կարգուկանոնի հաստատում է...
Էրդողանը հիստերիայի մեջ է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet