Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Էրդողանը կրկին սպառնում է ԵՄ-ին` այս անգամ նաև հանրաքվեով
Թուրքիայի նախագահը, ի պատասխան ԵՄ-ից հնչող հայտարարությունների, սպառնացել է փախստականների առջև բացել Թուրքիայի սահմանները և ալիքն ուղղել Եվրոպա:
Այս համատեքստում նշել է, որ Թուրքիան կարող է հրաժարվել ազատ վիզային ռեժիմից, փախստակնների շուրջ համաձայնությունից` նշելով, որ դրանում ամենաշահագրգիռը ԵՄ-ն է, և այդ հարցում մտածելու շատ բան ունի Եվրոպան:
Նա կրկին ընդգծել է, որ Թուրքիան ԵՄ-ի անդամ չի դառնում մուսուլման բնակչություն ունենալու պատճառով և սպառնացել, որ ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունների հետագա նպատակահարմարության հարցով Թուրքիան կարող է գնալ հանրաքվեի: