Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ըստ էության Էրդողանը նախապատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ: Նա ամենաբարձր մակարդակներով փորձում է բանակցել և այլ ուղիներ փնտրել, որպեսզի տնտեսական շրջափակումը և Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցները շրջանցի: Էրդողանը ամրացնում է իր երկրի սահմանները, նույնիսկ սահմանները բերում է հատուկ պաշտպանության տակ, Հայ-թուրքական, Սիրիա-թուրքական սահամնի ողջ երկյանքով զինտեխնիկա է կուտակել: Հավանաբար նա սպասում էր հարվածներ թե Հայաստանի կողմից, և թե Սիրիայի կողմից: Սակայն Իրանի երեկվա հայտարարությունից հետո, սկսել է ռազմական տեղաշարժ իրականացնել նաև Իրանի հետ սահմանին: Իմ կարծիքով դժվար թե Թուրքիան պատրաստ լինի երեք ճակատով պատերազմ սկսել: Կարծում եմ Էրդողանը այդքան խելքը չի գցել և կգնա որոշակի զիջումների, իսկ թե դրանք ու՞մ համար ձեռնտու կլինին, ու՞մ համար՝ ոչ, ցույց կտա ժամանակը:Մի փոքր էլ համբերենք և ամեն բան պարզ կլինի: