▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը վիրավորանքի պատճառով է Ռուսաստանի դեմ դուրս եկել.Financial Times

Անգլիացի պատմաբան Նորման Սթոունը «Financial Times» թերթում հրապարակած հոդվածում գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ Ասադի ընտանիքի նկատմամբ անձնական թշնամանք է առաջացել Սիրիայի առաջին տիկնոջ` ամուսնուն ուղղված նամակում Էրդողանի ընտանիքի հասցեին ասված խոսքերի պատճառով:

Թուրքական «gerçekgündem» լրատվական կայքը, հղում անելով «Financial Times»-ին գրում է, որ Էրդողանի հակառուսական պահվածքը տեղավորվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Պուտինի ցուցաբերած աջակցության համատեքստում: Անգլիացի պատմաբանն իր հոդվածում գրել է, որ Ասմա Ասադը ամուսնուն ուղարկած էլեկտրոնային նամակում նշել է, որ այլևս չի ցանկանում, որ իրենք հանգստյան օրերն անցկացնեն Էրդողան ընտանիքի հետ, քանի որ Էրդողաններն անկիրթ են ու անճաշակ. Թայիփ Էրդողանը ավազակ է, ով կյանքում ընդամենը մեկ գիրք է կարդացել, իսկ կինը, չնայած, որ գնումներ կատարելու նկատմամբ թուլություն ունի, անճաշակ է և հնաոճ:

Հոդվածագիրը տեղեկացնելով, որ նշյալ նամակն ընկել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ձեռքը, գրում է. «Ասադը ռուսների շնորհիվ խուսափեց տապալումից, իսկ թուրքերը նոյեմբերին խոցեցին ռուսների ինքնաթիռը: Պուտինը վիրավորանքը մոռացող մարդկանցից չէ: Մեկից ավելի գրքեր է կարդացել և մի քանի օտար լեզվի է տիրապետում: Ռուսական վրեժը սկսվեց արտահանման տապալումով: Իսկ ռուս զբոսաշրջիների բացակայությունը հավասար է Անթալիայում զբոսաշրջության տապալմանը»:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին