Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ընթացքում ավելի է հաճախակիացրել խտրականության հռետորաբանությունը: ermenihaber-ի փոխանցմամբ` նման դիտարկում է հրապարակել թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվական կայքը:
Իր մրցակիցներից մեկին անվանելով` դու ալևի ես, մյուսին` դու զազա ես, Էրդողանն արդեն դարձել էր քննադատությունների թիրախ: Հանրային դժգոհության ալիքը դեռ չէր անցել, երբ Էրդողանը նոր սկանդալային արտահայտություն արեց, այն էլ` հեռուստատեսության ուղիղ եթերից: NTV հեռուստաալիքի «Խոսում են թեկնածուները» հաղորդման ժամանակ Էրդողանն ասել էր, թե իր հասցեին շատ տգեղ բաներ են ասել, վրացի են անվանել և էլ ավելի վատ բան էլ են ասել:
«Ներեցեք, բայց ինձ նույնիսկ հայ են անվանել»,- նշել էր Էրդողանը:
Հայերի հանդեպ նման վիրավորական ու ռասիստական վերաբերմունքի դրևսորումը տեղիք է տվել Էրդողանին հասցեագրված խիստ քննադատությունների: Նրա այդ հայտարարությունը դատապարտել են ընդդիմադիր գործիչները, բլոգերները, լրագրողական հանրության ներկայացուցիչները: Թեմային անդրադարձել է նաև թուրք անվանի ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին:
Ծաղրանկարի գրությունը`
Հրեայի վիժվածք... Դու ալևի ես, դու զազա ես... Ներեցեք, բայց ինձ ավելի վատն էլ են ասել, հայ են անվանել...