▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի բուլղարական ձախողումը

Հրաշալի լուրեր են գալիս Սոֆիայից...Մարտի 26-ին Բուլղարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տեղի թուրերի կողմից ձևավորված և Անկարայի կողմից պաշտպանվող և հովանավորվող DOST կուսակցությունը Լյուտվի Մեսթանի գլխավորությամբ չի կարող հաղթահարել անցողիկ 4 %-ոց արգելքը,հավաքելով ընդամենը 2,8 %,պարտություն է կրում և չի հայտնվում խորհրդարանում...Այս մասին վկայում են exit poll-ի տվյալները,ըստ որի 4 %-ոց արգելքը հաղթահարել են "ГЕРБ" կուսակցությունը,ով ստացել է 32,8%, Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցությունը՝28,4%,իր հակաթուրքականությամբ հայտնի "Միացյալ Հայրենասերները"՝8,8%,"Ազատությունների և իրավունքների համար շարժումը"՝7,8 % և "Воля"-ն՝ 4,6%...
Նեոօսմանականության և պանթուրքիստական քաղաքականության ջատագով,Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը մեկ տարի էլ նախապատրաստվում էր Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին...Հենց Էրդողանի հովանավորությամբ էլ անցյալ տարվա ապրիլին ձևավորվեց DOST կուսակցությունը,որի նպատակն էր ստանալ Բուլղարիայում բնակվող թուրքերի և այլ մահմեդականների ձայները..Իսկ դա կազմում է բնակչության 10 %-ը...Գործը հասել էր նրան,որ թուրք նախարարները և պաշտոնյաները բացեիբաց զբաղված էին DOST-ի գովազդով և ոչ միայն բուլղարաբնակ թուրքերին էին կոչ անում ձայնը տալ Անկարայի հովանավորյան կուսակցությանը,այլև Թուրքիայում բնակվող 60 հազար բուլղարացիներին էին համոզում քվեարկել DOST-ի օգտին...
Պաշտոնական Սոֆիան կտրուկ պատասխանեց Թուրքիայի էմիսարների երկրի ներքին գործերին միջամտելուն և Անկարայից հետ կանչեց Բուլղարիայի դեսպանին...Սակայն Էրդողանի նմանը շարունակում էր իր հակաբուլղարական քաղաքականությունը՝փորձելով Բուլղարիայի նոր խորհրդարանում տեսնել իր սեփական կուսակցությանը,որին նա դիտում էր որպես հինգերրորդ շարասյուն հարևան երկրում,որն անհրաժեշտության դեպքում Անկայաից ստացած հրահանգները ի կատար կածեր,նույնիսկ եթե դրանք վնասեին Բուլղարիայի պետականությանը...Էրդողանը չի էլ թաքցնում,որ նա Բուլղարիան դիտում է որպես ապագա թուրքական կայսրության բաղկացուցիչ մաս...
Սակայն ամեն ինչ բարվոք ավարտվեց...Էրդողանի ապօրինի ծնունդ DOST-ը չանցավ Բուլղարիայի խորհրդարան...Սա Էրդողանի հերթական պարտությունն էր եվրոպացիներից,իսկ եվրոպացիների էլ հերթական հաղթանակը բարբարոս և աներես թուրքերի նկատմամբ...

Գագիկ Համբարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին