Տեղի ժամանակով 14:00-ին տեղի կունենա Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Ներկա է լինելու մոտ 75 երկրի ներկայացուցիչ` նախագահների, վարչապետերի, արտաքին գործերի նախարարների մակարդակով: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Էրդողանի երդմնակալությանը ներկա լինելու փաստին, թուրքագետը նշեց, որ ՀՀ-ն ամենացածր մակարդակով է մասնակցում.
«Առհասարակ, նման միջոցառումների ժամանակ մասնակիցները, թեկուզ ոտքի վրա, միմյանց հանդիպելու, զրուցելու հնարավորություն են ունենում: Եվ, եթե, ասենք ՀՀ փոխարտգործնախարարը մասնակցեր, Հայաստանի պատվիրակությունը կմեկուսանար: Օրինակ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ՀՀ փոխարտգործնախարարի հետ չէր զրուցի»,-ասաց Հակոբ Չաքրյանը:
Ինչ վերաբերում է ընդհանրապես այս արարողությանը չմասնակցելուն, թուրքագետը նկատեց, որ քաղաքականության մեջ խռովել չկա (նկատի ունի վերջերս Էրդողանի կողմից իր հայ լինելու հանգամանքը հերքելն ու դա ոչ պատվաբեր համարելը.-հեղ.).
«Սա առաջին դեպքն է, որ Թուրքիան երդմնակալության արարողությանը ՀՀ պատվիրակությանն է հրավիրել, պետք չէ Էրդողանի բանավոր խոսքը հիմք ընդունել: Եթե չմասնակցեինք` պետք է նշվեր, թե ինչու, ավելին, կսահմանափակվեր ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելը: Թուրքիան կասի` հրավիրեցին, չեկան: Կսկսեն Հայաստանի վրա էլ ճնշում գործադրել»,-հավելեց թուրքագետը:
Անի Կարապետյան