Reuters-ը տեղեկացնում է,որ իր ձեռքում է հայտնվել մի ձայներիզ,որտեղ «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխներից մեկը սպառնում է Թուրքիային ահաբեկչություններով...Ըստ բրիտանական գործակալության ահաբեկիչները սպառնացել են հարձակումներ գործել արտասահմանում գտնվող թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների,ինչպես նաև կառավարական,տնտեսական,լրատվական և ռազմական այն օբեկտների վրա,որոնք կապ ունեն թուրքական կառավարության հետ...
Համոզված եմ,որ այս տեղեկության պատվիրատուն և ձայներիզի հեղինակը նույն թուրքական կառավարությունն է և կոնկրետ վարչապետ Ռեջեփ Էրդողանը,որի նպատակը մեկն է՝մաքրվել «ԻՊ»-ի հետ համագործակցողի համբավից և միջազգային հանրությանը ներկայանալ այդ ահաբեկչական կազմակերպության զոհի և թիռախի կարգավիճակում...
Էրդողանը ցանկանում է մոռացության տալ,որ ժամանակին հենց իր որդին՝Բիլալն ակտիվ հանդիպումներ էր ունենում «ԻՊ»-ի նավթի վաճառքով զբաղվող «նախարարների» հետ և պայմանագրեր կնքում վերջիններիս հետ...Էրդողանը փորձում է մոռացության տալ,որ «ԻՊ»-ից գնում էր Իրաքի և Սիրիայի պատմության թանգարաններից գողացված թանկարժեք հուշարձանները և դրանք վերավաճառում սև շուկայում...Էրդողանը փորձում է մոռացության տալ,այն որ Սիրիայի սահմանից ընդամենը 50-60 կմ. հեռավորության վրա գտնվող Գազիանթեփ քաղաքը ժամանկին ծառայում էր որպես «ԻՊ»-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների բազա՝Սիրիայի տարածք ներխուժելու համար...Թուրքիան չի ցանկանում,որ միջազգային հանրություն կոչվածը Քաթարի,Սաուդյան Արաբիայի,Քուվեյթի և այլնի նրան իրեն դիտի որպես «ԻՊ»-ի «ծնող»...Էրդողանը շատ այլ բաներել է ուզում մոռացության տալ,որը կապում է իրեն «ԻՊ»-ի հետ...
Հիմա,այսպիսի լուրեր տարածելով Թուրքիան ցանականում է ներկայանալ որպես "ԻՊ"-ի զոհ՝ակնկալելով խղճահարություն ՆԱՏՕ-ի իր գործընկերների և նորաթուխ գործընկեր ՌԴ-ի մոտ...Այն դեպքում,երբ հենց Անկարան է ամեն ինչ անում,որ "ԻՊ"-ի դիրքերը բավական ամուր մնան թե՛ Սիրիայում,թե՛ Իաքում...
Հ.Գ.Քանի դեռ կա քրդական վտանգը Թուրքիյաի համար,Անկարան պատրաստ է համագործակցել բոլորի,այդ թվում նաև ահաբեկչական կազմակերպությունների հետ...