Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Էրդողանը դիմել է ժողովրդին
Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը չհաջողված պետական հեղաշրջումից հետո պաշտոնապես առաջին անգամ դիմել է թուրք ժողովրդին և հանդարտության կոչ արել...Նա հայտարարել է,որ այս պահի դրությամբ ձերբակավածների թիվը՝13 156,որոնցից 126 գեներալներ են...Ըստ ИТАР-ТАСС-ի,Էրդողանը ժողովրդին խոստացել է մաքրել պետական կառույցներն իսլամիստ Գյուլենի կողմնակիցներից,որին իշխանությունները մեղադրում են տապալված պետական հեղաշրումը կազմակերպելու մեջ...
"Երկիրը ազատվեց հիվանդությունից և արդեն առողջանում է...Թուրքիայի տնտեսությունը կայուն է և աճում է...Առաջիկայում մեզ սպասում են նոր կարևոր ծրագրերի իրականացում...",-եզրափակել է իր ելույթը Թուրքիայի նախագահը...
Հ.Գ.Թուրքիայի նախագահի հանդարտության կոչը ժողովրդին և ձերբակալությունների ահագնացող աճը ապացուցում են,որ իրավիճակը երկրում մնում է լարված և անկայուն: