▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի փեսան պահանջել է փակել Մեծամորի ԱԷԿ-ը

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը,որն ի դեպ,Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի դստեր ամուսինն է,ելույթ ունենալով Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Վիեննայում տեղի ունեցող Գլխավոր գագաթաժողովում անդրադարձել է Մեծամորի ԱԻԿ-ին և կոչ է արել այն փակել..."Հայաստանում գտնվող Մեծամորի ԱԷԿ-ը սեյսմիկ ակտիվ գոտում է և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների, մասնավորապես Թուրքիայի համար...Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի...Աշխարհը և տարածաշրջանը չպետք է թույլ տան երկրորդ միջուկային աղետ,ինչը եղավ Չեռնոբիլում...",-հաղորդում է Anadolu-ն՝հղում անելով Ալբայրաքին...Վերջինս նաև հիշեցրել է,որ Հայկական ԱԷԿ-ը կառուցվել է 47 տարի առաջ և գտնվում է Թուրքիայի սահմանից 16 կմ. հեռավորության վրա...
Վերջերս մեր հարևանները և հատկապես Ադրբեջանը,Վրաստանը և Թուրքիան ավելի շատ են "անհանգստանում" Մեծամորի ԱԷԿ-ով...Սա նշանակում է,որ թուրք-ազերիական տանդեմը համապատասխան ծրագիր է առաջ տանում...Ադրբեջանի և Թուրքիայի համար անընդունելի է,որ իրենց կողմից շրջափակման ենթարկված Հայաստանը խորհրդային տարիներին կառուցված ԱԷԿ-ի շնորհիվ ճեղքեց էներգետիկ ճգնաժամը և հիմա ամեն ինչ անում են,որ ատոմակայանը փակվի...
Իսկ մեր իշխանությունները լավ կլինի ամեն ինչ անեն,որ իրոք "հնացած" Մեծամորի ԱԷԿ-ի փոխարեն կառուցեն նորը,քանի որ այս տարածաշրջանում Հայաստանն առանց ատոմակայանի էժան էներգիայի չի կարող գոյատևել...Ու այդ ծրագիրը պետք է իրագործել շատ արագ...Միայն նոր ատոմակայանի շահագործումից հետո կարելի է լուրջ մտածել Մեծամորի ԱԷԿ-ի փակման մասին...
Հ.Գ.Մեծամորի ԱԷԿ-ը մենք պետք է փակենք ոչ թե թուրքերի,վրացիների կամ ադրբեջանցիների պահանջով,այլ մեր ցանկությամբ...Մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ անվտանգության համար...

Գագիկ  Համբարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին