▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի սահմանադրությունը «դրսից» և «ներսից». քվեարկության արդյունքները

Թուրքիայի ԿԸՀ-ն գրեթե ամփոփել է ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները...Ըստ մասնակցածների 99,45 % ձայների հաշվարկի արդյունքում Էրդողանի սահմանադրթյան կողմանիկցները հաղթանակ են տանում՝ստանալով հանրաքվեի մասնակիցների ձայների 51,20 %-ը (24.325.985 մարդ)..."Ոչ"-ի կողմակիցները ստացել են 48,80% (23.189.021 մարդ )...
"Այո"-ի և "Ոչ"-ի աշխարհագրական պատկերը բավական խայտաբղետ է թե՛ Թուրքիայի ներսում,թե՛ երկրի սահմաններից դուրս...
Այսպես,Էրդողանի սահմանադրությունն ամենաշատ ձայները ստացել է Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանի "երկրորդ հայրենիք" համարվող Ռիզե վիլայեթում,որտեղ վերջինս ապրել է 2-13 տարեկան հասակում և նոր տեղափոխվել ծննդավայր Ստամբուլ...Ռիզեում Էրդողանի սահմանադրությանը "այո" է ասել ընտրությանը մասնակցած ընտրողների 75,56%-ը...Նրան հաջորում են ազգայնականների "հայրենիք" համարվող և Արևմտյան Հայաստանի մաս կազմող Էրզրումի վիլայեթը՝74,50%,Յոզգաթը՝74,24%,Արևմտյան Հասաստանի մաս կազմող Քահրամանմարաշը՝73,95%, Կոնյան՝72,8%,կրկին Արևմտյան Հասաստանի մաս կազմող Բինգյոլի վիլայեթը՝72,67% և Շանլիուրֆան՝70,82%, Էլյազիգը՝71,82%, Կյութահյան՝70,29%...Այս վիլայեթները աչքի են ընկնում իրենց տնտեսական հետամնացությամբ և բավական բարդ քրեական իրավիճակով...Սակայն նրանք են համարվում Էրդողանի հիմանական ձայն տվողները գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ...
Էրդողանի սահմանադրությունը պարտություն է կրել երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և հատկապես արևմտյան և հարավային զարգացած վիլայեթներում...Էրդողանին "ոչ" են ասել նրա ծննդավայր Ստամբուլը՝51,35%,ալավիաբնակ,քրդաբկան և ապստամբ Թունջելիի վիլայեթը (Դեսիմ)՝80,42%,ոչ պակաս ապստամբ քրդաբնակ Շըրնակի վիլայեթը՝71,59%, Քըրքլարելին՝71,33%,Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմանակից Էդիրնեն՝70,50%,Մուղլան(հայտնի Մարմարիս և Բոդրում հանգստավայրերն այս վիլայեթում են)՝69,28%, տնտեսապես զարգացած Իզմիրը՝68,78%,քրդաբնակ Դիարբեքիրը (Տիգրանակերտ)՝67,58%,զբոսաշրջիրների կենտրոններ համարվող Այդինը (64,26%),Անթալիան(59,05%,),Մերսինը (64%),Ադանան(58,15%)...
Հայաստանի սահմանակից վիլայեթներում հետաքրքիր պատկեր է արձանագրվել...Նախկին "բարեկամական" Կարսում հաղթել են "այո"-ի կողմնակիցները՝50,99%,իսկ "ադրբեջանաբնակ" համարվող Իգդիրում (65,14%) և Աղրիում (Արարատ) (56,94%)՝ "ոչ"-ի կողմակիցները...
Հետաքրքիր պատկեր է արձանագրվել նաև արտերկրյա քվեարկության արդյունքները ամփոփելիս...Այն արևմտաեվրոպական երկրներում՝Գերմանիայում, Բելգիայում,Նիդերլանդներում,Ավստրիայում,որտեղ տեղի իշխանությունները խոչընդոտում էին Էրդողանի էմիսարներին հանդիպել տեղի թուրքերի հետ և գովազդել էրդողանյան սահմանադրությունը, հաղթել են "այո"-ի կողմնակիցները ... Բելգիայում նրանք ստացել են 77,70%, Հոլանդիայում`70,29%, Ֆրանսիայում՝64,43%, Գերմանիայում՝63,14% , Դանիայում՝60,63%, Նորվեգիայում՝57,26%... Սրանք այն երկրներն են,որտեղ թուրքերը բավական մեծ տոկոս են կազմում և բավական մեծ քանակությամբ մասնակցել են հանրաքվեին...Մյուս եվրոպական և հատկապես արևելաեվրոպական երկրներում,որտեղ թուրք ընտրողները նաև փոքր թիվ են կազմում հաղթանակ է տարել "ոչ"-ը...
"Ոչ"-ը բավական ձայներ է ստացել Միացյալ Արաբական Էմիրություններում՝86,69%,ԱՄՆ-ում՝82,89%,Թուրքիայի հարևան Հունաստանում՝76,75% և Բուլղարիայում՝71,35%, Չինաստանում՝76,23%, Կանադայում՝72,08%, Շվեյցարիայում՝61,43%,Ավստրալիայում՝58,70%, Շվեդիայում՝54,86%,Էրդողանի "հարազատ"Սաուդյան Արաբիայում՝53,66%...
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից "այո"-ն հաղթել է միայն Ղրղզստանում (57,36%) և Ուզբեկստանում (53,65%)..."Ոչ"-ը հաղթանակել է ՌԴ-ում՝73,98%,Ուկրաինայում՝64,26%, Էրդողանի ամենամոտ ընկել Իլհամ Ալիևի մոտ՝Ադրբեջանում՝59,97%,Ղազախստանում՝58,59%, Թուրքմենստանում՝56,26%...Եթե Էստոնիայում,Լատվյիայում և Լիտվայում օբյեկտիվ պատճառներով Անկարան ընտրատարածքներ չէր բացել,ապա շատ զարմանալի է,որ Էրդողանը ընտրատարածներ չէր բացել նաև Վրաստանում և Տաջիկստանում...
Իսկ մեզ մնում է համակերպվել այն մտքի հետ,որ Թուրքիան դառնում է բացարձակ միապետություն,որտեղ Էրդողանը,եթե չլինեն ֆորս մաժորային իրավիճակներ,կարող է թագավորել մինչև 2029 թ-ը...Հայսատնի և Թուրքիայի մյուս հարևան երկրների մնում է նախապատրաստվել և հակազդել Էրդողանի նեոօսմանական և նեոպանթյուրքիստական քաղաքականությանը...Դրանով է երևի պայմանավորված այն,որ Թուրքիայի հարևան ոչ մի երկրում,այդ թվում նաև Ադրբեջանում,այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսում "այո"-ն չի հաղթել...

Գագիկ Համբարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին