▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանին ԱՄՆ-ում «նեղացրել են». նա ընդհատել է այցը

Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոգեհանգստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով որոշում է կայացրել կիսատ թողնել այցը և վերադառնալ Թուրքիա:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Ալիի հոգեհանգստի ժամանակ Էրդողանը ցանկացել է կրոնական ծածկոցի մի մասը դնել դագաղի վրա, սակայն կազմակերպիչներից մեկը վերցրել է ծածկոցը ասելով. «հետո ինքներս կդնենք», ինչն էլ դուր չի եկել Թուրքիայի նախագահին:

Բացի այդ Էրդողանը և Թուրքիայի կրոնական վարչության պետը ցանկացել են, որ արարողության ժամանակ Ղուրանից հատվածներ ընթերցվի, սակայն այս հարցում ևս մերժվել են: Այս ամենից հետո Էրդողանը որոշել է կիսատ թողնել այցի ծրագիրը և առանց հուղարկավորության արարողությանը մասնակցելու վերադարձել է Թուրքիա: Աղբյուրը տեղեկացնում է, որ այցի ընթացքում ևս մեկ տհաճ դեպք է պատահել, այս անգամ` Էրդողանի թիկնապահի ու ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակցի միջև, ով ըստ արարողակարգի պետք է հսկեր Թուրքիայի նախագահի անվտանգությունը:

Նշվում է, որ, երբ Էրդողանը նստել է մեքենան, ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցը մոտեցել և կանգնել է մեքենայի դռան մոտ: Էրդողանի անվտանգության աշխատակիցը նույնպես ցանկացել է կանգնել նույն տեղում, ինչի հետևանքով քաշքշոց է սկսվել: Դեպքին միջամտած այլ աշխատակիցների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ծեծկռտուքից:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին