Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանն այսօր ապացուցեց,որ ոչնչով չի տարբերվում ԻՊ-ի թափթոուկ մարդասպաններից...Սիրիայի տարածքում հակաահաբեկչական գործողություններ կատարող որևէ երկրի ինքնաթիռ ոչնչացնելը՝նշանակում է դաշնակցել ԻՊ-ին...Թուրքիան շատ ծանր տարավ այն հանգամանքը,որ ՌԴ նախագահ Վ.Պուտինը ոչնչացրեց ԻՊ-ի և Էրդողանի ընտանիքի համատեղ բիզնեսը...ԻՊ-ից օրական 1,5 միլիոն դոլլարի նավթ գնող Անկարան,իսկ ավելի կոնկրետ Էրդողանը,որն այդ նույն նավթը երեք անգամ ավել գնով վաճառում էր միջազգային շուկայում՝գերշահույթ ստանալով չէր կարող հանգիստ դիտել,թե ինչպես Պուտինը մեկ օրում ոչնչացրեց Էրդողանին պատկանող 700 նավթատար մեքենաները...Ահաբեկիչների հովանավոր Էրդողանը այս ամենը քողարկում է թուրքմենների շահերի ապահովման քողի տակ...Նեոսմանիզմի և պանթուրքիզմի քաղաքականության ջատագով Էրդողանը Սիրիայում բնակվող թուրքմեններին օգտագործում է սեփական շահերն առաջ տանելու համար...Սիրիայում "հինգերորդ շարասյուն" համարվող թուրքմենները մեծ վտանգ են արդեն ներկայացնում Սիրիայի համար...Զարմանալի է,որ Հորդանանի թագավոր Աբդալլահ Բ-ի հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է,որ սա Մոսկվան համարում է "թիկունքից հարված"...Ի՞սկ ինչ էր սպասում Պուտինը բարբարոս թուրքից...Պուտինը պետք է հասկանար,որ Ռուսաստանն ամենաշատ պատերազմները`12,մղել է Թուրքիայի հետ...Սա արդեն ապացուցում է,որ Անկարան երբեք չէր կարող լինել Ռուսաստանի գործընկեր կամ բարեկամ...Շատ ափսոս,որ Պուտինը հիմա նոր է հասկացել,թե ում հետ գործ ունի...
Վախկոտ Էրդողանը ռուսաստանյան սազմական ինքնաթիռի կործանումից հետո անմիջապես դիմել է ՆԱՏՈ-ին՝արտահերթ հավաք կազմակերպելու համար,որ "պախկվի" Վաշինգտոնի,Լոնդոնի,Բեռլինի և Փարիզի թիկունքում...
Իսկ ՌԴ իշխանություններն արդեն են պատժում Թուրքիային...ՌԴ արտգործնախարարը չեղյալ է հայտարարել իր վաղվա այցը Ստամբուլ...Վաղվանից նաև դադարեցվում են բոլոր չվերթները ՌԴ-ից Թուրքիա և հակառակը...Սա մեծ հարված կլինի Թուրքիայի զբոսաշրջային ոլորտին...Սա դեռ առաջին քայլերն են,որոնք քաղաքական և տնտեսական են...Հուսով եմ,որ Էրդողանը այլ պատիժ էլ կստանա...
Հ.Գ.Թուրքիայի վարչապետ Ա.Դավութօղլուն հայտնել է,որ թուրքական զորքերը կենտրոնացված են Հաթայում՝թուրք-սիրիական սահմանին և ամբողջ աշխարհը պետք է տեսնի,որ Թուրքիան կարող է պաշտպանել իր սահմանները...Սակայն Թուրքիայի վարչապետը չի բացատրում,թե ի՞նչ գործ ունի ռուսաստանյան ինքնաթիռը,որը գտնվել է Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա Թուրքիայի սահմանի անվտանգության հետ...Թե՞ Անկարան արդեն Թուրքիայի սահման համարում է կոնծանված Օսմանյան կայսրության սահմանները...
Ի՞սկ որտեղ է Բաքուն՝Անկարայի կրտսեր եղբայրը...Պապանձվե՞լ է....
Էրդողանն ահաբեկիչ է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet