▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանն օրեր առաջ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ

Թուրքիայի նախագահ Էրդողանն օրեր առաջ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ խիստ քննադատության ենթարկեց Լոզանի պայմանագիրն ու այն ստորագրողներին` դա անվանելով որպես «Թուրքիայի համար պարտություն»: 
Ոչ պատահական այս հայտարարությունը, որում առաջին հայացքից խոսվում էր Էգեյան մի քանի կղզիների պատկանելության մասին, ամենևին էլ զուտ չէր սկսվում ու ավարտվում դրանով խորքային ու ենթատեքստային մակարդակում: Դրա նպատակն ավելի խորքային է, ինչը վերաբերում է թե երկրի ներսում որոշ արժեհամակարգային ու կարծրատիպային ընկալումների տրանսֆորմացիային, և թե Թուրքիայի քաղաքական վերնախավի «ներքին ու արտաքին մարտահրավերներին» նորովի ցուցաբերվող վարքագծով ու հեռահար հավակնություններով: Էրդողանը դրանով կրկին վերաշեշտադրեց Թուրքիայի տեսլականը` ներքին և արտաքին մակարդակներում և Լոզանի վերաբերյալ հայտարարությունն ուղղակի հանրային ընկալումները վերափոխելու, քննարկումներ առաջացնելու և հետագայում վերախմբագրելու ուղղությամբ արված լուրջ քայլ էր: Դա ուղղված էր և ներքին, և արտաքին թիրախներին: 
Այս առումով հետաքրքիր դիտարկում է արել թուրք լրագրողներից մեկը, ըստ որի` Էրդողանի այդ ուղերձում թաքնված է նաև Մոսուլը և այդ հարցում Թուրքիայի «ստանձնելիք պատասխանատվությունը»...

Լևոն Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին