▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պաշտոնակից Բարաք Օբամայի հետ: Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը, հղում անելով նախագահականի մամուլի ծառայությանը, գրում է, որ հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հետագա փուլերը: Օբաման դրական է գնահատել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի վահան» ռազմագործողությունը, որի նպատակն է «Սիրիայի ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր զինված խմբավորման զինյալների միջոցով Թուրքիային սահմանակից մի քանի շրջաններ մաքրել ԻՊ-ի ահաբեկիչներից: Նշվում է, որ Օբաման գոհունակություն է հայտնել նաև թուրք-իրաքյան հարաբերություններում առաջացած ճգնաժամային վիճակը հաղթահարելուն միտված երկխոսության նախաձեռնության համար: Թուրքական աղբյուրը հայտնում է, որ Էրդողանը շեշտել է տարածաշրջանը բոլոր տեսակի ահաբեկչական կազմակերպություններից, այդ թվում` ԻՊ-ից ու PKK-ից (ՔԲԿ-Քուրդիստանի բանվորական կուսակցություն) մաքրելու անհրաժեշտությունը: Նշվում է, որ Էրդողանն ու Օբաման համաձայնության են եկել նաև Իրաքի հյուսիսում PKK-ի հաստատվելը թույլ չտալու վերաբերյալ:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին