Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հավանաբար Էրդողանն իրանցիներին խիստ է զայրացրել: Իրանի պետական լրատվական գործակալությունը հաղորդագրությունից բացի՝ հրապարակել է նաև տեսանյութը, թե ինչպես է Թուրքիայի դեսպանը մոտենում ԱԳՆ շենքին, որտեղ Թուրքիայի դեսպանի համար բողոքի նոտա էին պատրաստում:
Ըստ հրապարակված տեսանյութի՝ Թուրքիայի դեսպանին ո՛չ շենքին մոտենալիս և ո՛չ էլ մուտքի մոտ Իրանի ԱԳՆ արարողակարգի ոչ մի աշխատակից չի դիմավորում: