▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորները հանդիպել են Փաշինյանի հետ

«Եվրանեսթի» երկրների պատվիրակությունների կազմում ադրբեջանցի պատգամավորները հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ադրբեջանա-հայկական հարաբերությունները, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Սպուտնիկ Ադրբեջանի փոխանցմամբ` АПА -ին ասել է ադրբեջանական պատվիրակության անդամ Թաիր Միրկիշիլին։

«Ես ասացի, որ առաջին անգամ եմ Երևանում, և որ ադրբեջանական պատվիրակության այցը պետք է դիտարկել որպես կայուն խաղաղության նկատմամբ մեր երկրի բարի կամքի ևս մեկ ցուցիչ։ Ընդհանուր առմամբ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում»,- ասել է Միրկիշիլին։

Հիշեցնենք, որ Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորներն են Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը, ևս մեկ անձ նրանց ուղեկցում է։

Կադրերը՝ ՀՀ կառավարության

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին