▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանցիների համար քաղաքապետի ընտրությունը Կինդեր սյուրպրիզ է»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. 

«2018-ի սեպտեմբերի 23-ին երևանցիները համայնքի ավագանի էին ընտրում, խանդավառված էին ընտրողներին սև ու սպիտակի բաժանած, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանով։ Այն ժամանակ գրեցի, որ Կարգին Հայկոյից կարգին քաղաքապետ չի ստացվի, ծաղրածու դերասանը չի կարող միլիոնանոց քաղաք ղեկավարել։ Եղավ այն, ինչը պիտի լիներ։ Երևանցիների համար քաղաքապետի ընտրությունը Կինդեր Սյուրպրիզ է, ընտրում ես մեկին, մեջից դուրս են գալիս ուրիշները, ընտրեցին Կարգին Հայկոյին, հետո քաղաքապետ ունեցան Հրաչյա Սարգսյանին, ով այժմ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի համար քաղաքապետի տեղապահի դեր է տանում։ Իսկ Երևանի սուր հիմնախնդիրները տարիներով չեն լուծվում։ Դրանցից է հասարակական տրանսպորտը։ Հայաստանի հպարտ քաղաքացիները ամեն առավոտ և իրիկուն Երևանի գերբեռնված ավտոբուսներում ճզմվում են։ Մայրաքաղաքի շատ ավտոկանգառներում դրա վերաբերյալ ցուցանակներ չկան, ավտոկանգառների տարածքները զբաղեցնում են կայանած տաքսիները և մասնավոր ավտոմեքենաները, ավտոբուսների վարորդները ստիպված են ուղևորներին իջեցնել, ուղևորներ վերցնել երկրորդ գծում, ավտոկանգառների ցուցանակներին նշված չեն այն ավտոբուսների, միկրոավտոբուսների, տրոլեբույսների համարները, որոնք այդտեղ կանգառ ունեն։ Կանգառներում սպասող երևանցիները չգիտեն, թե ինչքան ժամանակից հետո կհայտնվի իրենց սպասած տրանսպորտային միջոցը։ Երևանի բնակիչները հասարակական տրանսպորտի հիմնախնդրին անմռունչ համակերպվել են, չեն բողոքում, քաղաքապետարանում երևի համարում են՝ բողոք չկա, ուրեմն խնդիր չկա։ Դուք Երևանի հասարակական տրանսպորտով երթեւեկող բարձրաստիճան պաշտոնյա տեսած կա՞ք, փողոցից իշխանության եկածների արյունը կապո՞ւյտ է, թե՞ իրենք վերին արտի ցորենն են»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին