▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանը միջազգային գործընկերների հետ ոլորտային բարեփոխումների կարևոր քայլ է կատարում․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Քաղաքացիների համար միասնական պարտավորությունների հաշվառման համակարգ, որի միջոցով երևանցիները կկարողանան առցանց վճարել համայնքին վճարվող բոլոր հարկերը, տուրքերը և այլ վճարներ:

Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ.

Երևան համայնքը միջազգային գործընկերների հետ ոլորտային բարեփոխումների կարևոր քայլ է կատարում:

Երևանի քաղաքապետարանի, Համաշխարհային բանկի, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության ու Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման բազմակողմ հուշագիր:

Նախագիծը կյանքի կոչելու համար վեր են հանվել բոլոր այն խնդիրները, որոնք դժգոհություններ են առաջացնում երևանցիների շրջանում:

Կլինեն նաև առցանց հարթակներ և բջջային հավելվածներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին