▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի 2800-ամյակի առիթով Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր թվիթերյան էջում տեղեկացնում է, որ Վիլնյուսում Երևանի 2800-ամյակը կնշվի բացառիկ ձևով։

 

 

«Վիլնյուսը  նշում է Երևանի 2800-ամյակը բացառիկ ձևով, լուսավորելով իր երեք կենտրոնական կամուրջները` Հայաստանի եռագույնով: Սա զարմանալի է և գեղեցիկ: Ես խորապես երախտապարտ եմ քաղաքապետ Ռեմ Սիմասիուսին,  Վիլնյուսի քաղաքապետարանին և լիտվացիներին»:

Նշենք, որ Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունները տեղի են ուենալու հոկտեմբերի 21-ին:

Կարդացեք նաև՝ Ուշադրություն. Երևանի 2800-ամյակի միջոցառումների ընթացքում փակ են լինելու փողոցներ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին