▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի հասարակական տրանսպորտի էլեկտրոնային ուղեցույցը պատրաստում է 16-ամյա ծրագրավորողը

 Aravot.am-ի փոխանցմամբ  Երևան քաղաքի հասարակական տրասնպորտի էլեկտրոնային ուղեցույցը թարմացված տարբերակով  շուտով
կկարողանանք փնտրել այս կայքում՝ marshrutinfo.do.am:  Որքան էլ անհավանական թվա, բայց գաղափարը վերջնական կյանքի կոչելու միտքը՝ 16- ամյա Արթուր Տեր-Գրիգորյանինն է: Նա նշում է՝ դեռ տարիներ առաջ նմանատիպ մի կայք՝ marshrut.info-ն գործում էր, բայց վերջին շրջանում եթուղայինների համարների փոփոխության պատճառով այլեւս չի գործում: «Տրանսպորտն այսօր ինձ ամենաշատ հուզող հարցերից է, ինձ համար երևի ամենակարևոր և առաջնային խնդիրներից է, որովհետև ավտոմեքենայով կամ տաքսիով ամեն օր չէ, որ հնարավորություն ունեմ տեղափոխվելու,- ասում է պատանի ծրագրավորողը,- իսկ երթուղայինը «նախկին» ժամանակներս ամենահարմարն է: Ինչո՞ւ նախկին, այլ ոչ թե՝ վերջի՞ն. որովհետև բոլորս էլ գիտենք, որ այս պահին զարգանում է «ԱնվճարՄեքենա – FreeCar» հասկացողությունը»,- ասում է Արթուրը: Ըստ հեղինակի՝ եթե կայքում գրենք, օրինակ՝ «1 երթուղային», «58 ավտ» կամ «10 տ» (տառն անպայման է որոնման ճշտության համար, սակայն կբավարարի նույնիսկ մեկը) միանգամից կստանանք ամբողջ տեղեկատվությունը տվյալ երթուղու մասին: Նույն կարգն է ուղեգծի փողոցով փնտրելու դեպքում, բայց ամբողջական անվանումը՝ գրելու ընթացքում  կստանանք հուշում-շարունակությունը, որն էլ ավելի կհեշտացնի  որոնումը: Մի կարեւոր դիտակում է անում ծրագրավորողը. «Կայքի տեղեկությունների ճշտության համար ես դեռ պատասխանատու չեմ, նստելիս հարցրեք: Տվյալները մեկ տարվա հնության են, նախնական: Հաջող ընթացքի դեպքում կայքի պատրաստամ աշխատանքները կավարտեմ մինչև ամառվա վերջ, հակառակ դեպքում պետք է որ մինչև տարեվերջ հասցնեմ: Տվյալների ճշտումն այս պահին էլ է իրականացվում, բայց հաստատ ժամկետ չկա»:

Օվսաննա Սիմոնյան


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին