▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի մի քանի փողոցներում 10-բալանոց խցանումներ են

Երևանի մի շարք փողոցներում, տեղական ժամանակով, ժամը 19:50-ի դրությամբ, 10 բալանոց (երթևեկության արագությունը՝ մինչև 3 կմ/ժամ) խցանումներ են:

 

 

 

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 10 բալանոց խցանումներ են, մասնավորապես, Մաշտոցի պողոտայում՝ Կորյունի փողոցից Թումանյան փողոց հատվածում, Սայաթ-Նովայի պողոտայում, Մոսկովյան փողոցում, Կորյունի փողոցում, Թումանյան փողոցի՝ մինչև Թումանյան փողոց հատվածում: 10 բալանոց խցանումներ են նաև Կոմիտասի և Ազատության պողոտաներում և Դավիթ Բեկի փողոցներում: 

Երթևեկությունն ավելի փոքր չափով արգելակված է նշված հատվածներին հարակից և մի շարք այլ փողոցներում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին