▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբամանները գողացած տղամարդիկ բերման են ենթարկվել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում օրերս տեղեկություններ ստացան, որ մայրաքաղաքում և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում բնակվող երեք տղամարդ Երևանի տարբեր վարչական շրջաններից գողացել են Երևանի քաղաքապետարանին պատկանող պլաստմասսե աղբամաններ, որոնցից յուրաքանչյուրն արժե մի քանի հարյուր հազար դրամ։

Մալաթիայի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողացված աղբամանները տարվել են Մուսալեռ գյուղի սկզբնամասում գտնվող մի արտադրամաս։ Այնտեղ գողոնը մասնատվել է՝ հումքի վերածելու և վաճառելու նպատակով։

Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո Մալաթիայի ոստիկանները կասկածվողներին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ Տղամարդիկ խոստովանել են կատարածը։ Մասնատված աղբամանները հայտնաբերվել են։

Պատճառված վնասի չափն ու դեպքերի հանգամանքները պարզվում են։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին