ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 9-ին լրագրողներին հայտնել է, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։ «Փաշինյանն ասել է, որ այսօր փոփոխված պայմաններում նման պահանջ (ՌԴ զինվորականների տեղակայում) այլևս չկա, ուստի նախագահ Պուտինը համաձայնել է մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերմանը։ Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին»,- ասել է Պեսկովը։ |
«Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին»․ Պեսկով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet