▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում անհայտ անձինք 37-ամյա տղամարդու են ծեծել և դանակահարել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Օգոստոսի 5-ին հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է հեմոռագիկ շոկով, գլխի և ոտքի շրջանում՝ դանակի մի քանի հարվածներով տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Սարգսյանն է։

Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա 26 հասցեում՝ գործող «Ֆլագման» սրճարանի մոտ, որի ժամանակ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացարձակ անհարգալից վերաբերմունք, դեռևս չպարզված հանգամանքներում հարձակվել են Լ. Սարգսյանի վրա, մարմնական վնասվածքներ պատճառել, ինչպես նաև դանակի մի քանի հարվածներ հասցրել նրա գլխի և ոտքի հատվածներին։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին