▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանյան թմբուկներ»-ը՝ Լիոնում

 

 

«Երևանյան թմբուկներ» խումբը՝ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի ղեկավարությամբ՝ մայիսյան հաղթանակների, Առաջին Հանրապետության 100-ամյա և Երևանի 2800-ամյա հոբելյանների առթիվ ելույթներով հանդես եկավ Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում՝ Բելկուր հրապարակում և կից փողոցներում։ Մայիսի 26-ին խումբը ելույթ ունեցան նաև Լիոնին կից Վյեն քաղաքի կենտրոնում։

Հիշեցնենք, որ մայիսի 18-19 խումբը մասնակցեց Հունաստանի մայրաքաղաք Աթենքում առաջին անգամ անցկացվող «Ամֆիոնիա» միջազգային ռազմական, երաժշտական փառատոնին, ինչպես նաև մայիսի 20-22 ելույթ ունեցան Իտալիայի Միլան քաղաքի գլխավոր հրապարակում՝ Դուոմո տաճարի առջև։ Այս մասին հայտնեց «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թամարա Հակոբյանը։ 

 

 

Նշենք, որ «Երևանյան թմբուկները» հանդես կգան համերգաշարերով նաև այլ եվրոպական քաղաքներում. Փարիզում՝ մայիսի 27-29, Բրյուսելում՝ մայիսի 30-ից հունիսի 2-ը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին