▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրեբունի ԲԿ-ում մահացածը հղի չէր, կորոնավիրուսով վարակված չի եղել. նոր մանրամասներ

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտարարություն է տարածել.

«Այսօր լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե Մարտունի բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխվել հղի կին, որն ավելի ուշ մահացել է։ Նշվում էր, թե վերջինիս դին մեկուսացված է և չի հանձնվում հարազատներին։ «Դա խոսակցությունների տեղիք էր տվել, որ կնոջ մոտ, հնարավոր է, կորոնավիրուս է եղել»,- հայտնել էր նյութի հեղինակը։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել Մարտունի ԲԿ-ի հետ, որտեղից հայտնել են, որ Երևանի Էրեբունի ԲԿ կին է տեղափոխվել, սակայն վերջինս հղի չի եղել։

Էրեբունի բժշկական կենտրոնից Infocheck-ին հայտնեցին, որ տարածված տեղեկությունը, թե իբր կնոջ դին մեկուսացված է և չի հանձնվում հարազետներին, չի համապատասխանում իրականությանը։ Կինը մահացել է մարտի 8-ին, մարմինը փոխանցվել է հարազատներին ամսի 10-ին։

Ինչ վերաբերում է կնոջ՝ կորոնավիրուսով վարակված լինելուն, ապա երկու բժշկական կենտրոններից էլ վստահեցրին, որ կինը մահացել է այլ հիվանդությունից։ Թե կոնկրետ ինչ հիվանդություն է հանդիսացել մահվան պատճառ, չի նշվում՝ անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին