▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևի այստեղ չէ, արտառոց ոչ մի բան էլ չկա. Գագիկ Ծառուկյանը՝ Տիգրան Ուրիխանյանի՝ ԱԺ նիստերից բացակայելու մասին

 

Այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցում ԱԺ նիստերին, արդյոք խմբակցության ներսում խնդիրնե՞ր կան, պատասխանել է.

 

 

 

 

 

 

«Երևի այստեղ չէ, երևի գործուղման է ուրիշ երկրում։ Ոչ մի խնդիր չկա, ինքը դրա բացատրությունը տվել ա, կգա, անձամբ իրենից կլսեք, թիմում, խմբակցությունում ոչ մի խնդիր չկա»,- նշել է Ծառուկյանը։

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն էր տարածել, որ դադարեցնում է մասնագիտական լիազորությունները: Հետագայում նա պարզաբանել էր, որ խոսքը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին չէ, սակայն նա արդեն տևական ժամանակ է՝ չի մասնակցում ԱԺ նիստերին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին