Հավանաբար մայրաքաղաքում չի գտնվի այնպիսի մեկը, ով գոնե մի անգամ ըմբոշխնած չլինի Հյուսիսային պողոտային յուրահատուկ կենդանություն պարգևող կիթառի հնչյունները` մեր օրերում արդեն հազվադեպ հանդիպող երևույթ: Համատարած աղմուկի, ցածրաճաշակ կլկլոցների ֆոնին անհնար է լսել ջազ-բլյուզի մաքուր հնչյունները, տեսնել կիթառահարի միշտ դրական կերպարը ու... անցնել առանց ժպտալու: Եվ այսպես արդեն 5 տարի` ամեն օր…
45-ամյա կիթառահար, երաժիշտ Գևորգ Աղաջանյանն է.
Օրեր առաջ արդեն երկրորդ անգամ իրավապահ մարմինները Գևորգին ոստիկանություն են հրավիրել` միևնույն պատճառաբանությամբ` իբր իր երաժշտությամբ խանգարում է բնակիչներին:
«Արդեն երկրորդ անգամ եկան, ասացին` բողոք է եղել, որ իբր խանգարում եմ: Ոստիկանների խոսքով` 40 հոգի բողոքել են: Մորս հետ ենք գնացել բաժին, մեզ գրավոր որևէ փատաուղթ ցույց չեն տվել: Փաստորեն կարելի է ենթադրել, որ 40 հոգին էլ զանգահարե՞լ են»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գևորգը:
Ի դեպ` Գևորգը նվագում է մինչև ժամը 22:00-ը:
«Ես սովորաբար շուտ եմ քնում և նվագում եմ այս բարձրությամբ: Բողոքողն ասել է, թե իբր բարձր եմ նվագում: Չեմ կարծում, որ այս բարձրությամբ երաժշտությունը ականջ է ծակում»:
Տարօրինակ է. տարօրինակ է, որ փորձում են լռեցնել միայնակ կիթառահարին, այն դեպքում, երբ ռեստորաններից հնչող ռաբիս կլկլոցը, հրավառության` ականջ սղոցող ձայները լռեցնելու փորձ չի արվում: Հարց է ծագում` չե՞ն բողոքում, թե բողոքին ընթացք չեն տալիս…
«Երևի ես մենակ եմ, դրա համար են ինձ փորձում լռեցնել»,- ասում է Հյուսիային պողոտայի` բոլորիս հայտնի կիթառահարը:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան
Լուսանկարները` ASEKOSE.am-ի