▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ էր, որ երկինքը ջահել մարմիններով չէր լցված, որ հողի վրա արյան հետքեր չկար ու բոլորը կային․ Անիտա Հարությունյան

Դիտեք նաև՝

VS-ի մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2021/09/week-3/Anita_Harutyunyan.jpg

«Երկրիս վերջին անկեղծ ժպիտները երեկ էին եղել, երկրիս աչքերը վերջին անգամ երեկ էին պայծառ փայլել, երկիրս երեկ էր վերջին անգամ ուրախ ցնծացել։ Երկիրս երեկ էր լիարժեք։ Երեկ էր, որ զոհվածի մայրը որդու բարի գիշերից հանգիստ քնեց։ 26-ին էր, որ զինվորը բացեց նոթատետրն ու մի օր էլ ջնջեց ու հաշվեց թե դեռ քանի օր կա, որ հասնի տուն։ Վերջին շաբաթ օրն էր, որ բոլորն իրենց տանն էին, որ տուն ունեին, որ տանիք ունեին։ Երեկ էր, որ հերը որդու մի բարի լույսից ուժ ստացավ։ 26-ին էր, որ զինվորները խումբ-խումբ կանգնած զրուցում էին ու ոչ մեկը բացակա չէր։ Երեկ էր, որ երկինքը ջահել մարմիններով չէր լցված, որ հողի վրա արյան հետքեր չկար ու բոլորը կային։

Տղերք չներեք մեզ, չներեք մեզ հենց դուք` ողջ մնացածներդ»․․․

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին