▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ երեկոյան կրակել են նախարար Սուրեն Պապիկյանի ընկերոջ հոր վրա

Երեկ ժամը 18։00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Նոր Նորքի 6-րդ զանգվածում, որի հետևանքով Համալսարանական թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 61-ամյա Լավրենտ Առուշանյանը։ Առուշանյանին հիվանդանոց են տեղափոխել 6-րդ զանգվածի 10-րդ փողոցից։ Հիվանդանոցից փոխանցել են, որ նրա վիճակը գնահատվում է ծանր։

/filemanager/uploads/2019/08/week-5/suren_papikyan.jpg

Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

Լրատվամիջոցի տեղեկություններով, Լավրենտ Առուշանյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի  ընկերոջ՝ Աշոտ Առուշանյանի հայրն է, Աշոտ Առուշանյանին Սուրեն Պապիկյանը ամիսներ առաջ նշանակել էր «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին