▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել․ Նիկոլ Փաշինյան

«Երեկ ՀՀ-ի տնտեսության և մեր միջազգային տնտեսական կարգավիճակի համար շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել» ,-Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմարդյունաբերկական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը նշել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ,- հիշեցնելով, որ Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3» և ընդգծելով, որ այս որոշման  հիմնավորումներից կարևորագույն այն է, որ ՀՀ կառավարությունը վերցրել է Հայաստանում  տնտեսության  գիտելիքահենք ճյուղերը զարգացնելու մարտավարություն և քաղաքականություն և  դա, իրոք, այդպես է։ 

Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրել է, որ տնտեսության մեջ իր կառավարությունն  առաջնային դերակատարում է  տալիս ռազմարդյունաբերական համալիրին։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին