▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ զոհված սպան է. ոսկե մեդալով էր ավարտել դպրոցը. Արմեն Աշոտյանը լուսանկար է հրապարակել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ոսկե մեդալով էր ավարտել դպրոցը։
Աստված լուսավորի քո եւ մեր բոլոր զոհված զինվորականների հոգիները։

Հ.Գ. Լուսանկարը Հայկի էջից է...»:

Հիշեցնենք, որ  14.02.2020թ.` ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին