▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին. Լևոն Քոչարյան


Այսօր Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն անդրադարձել է Արթուր Վանեցյանի հրաժարականին: Հարցին, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականն ինչ-որ բան նշանակո՞ւմ է, թե՞ պատահականություն էր, նա պատասխանել է.

 «Կարծում եմ՝ ամեն ինչ ակնհայտ է, ինչ կատարվում է։  Երեկվա տոտալ ճնշումները Սահմանադրական դատարանի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին։  Տեսնենք՝ ինչ կլինի»։

Հարցին, թե Արթուր Վանեցյանի հեռացումը «Մարտի 1»-ի գործի ընթացքի հետ կարո՞ղ է կապ ունենալ, Լևոն Քոչարյանն ասել է. «Հնարավոր է, իհարկե, չենք կարող բացառել։ Պարոն Վանեցյանը հստակ ասաց այն պատճառները, թե ինչու հրաժարական տվեց»։



Այն հարցին, թե երեկ վարչապետը, ԱԺ նախագահը հայտարարել են, որ ՍԴ որոշումն օրինական չէ, ի՞նչ եք կարծում՝ կազդի դատավորի որոշման վրա, Լևոն Քոչարյանն ասել է. «Կարծում եմ՝ նպատակը  հենց դա է։ Իզուր չէր ընտրված հենց մեկ օր առաջ»։

Հիշեցնենք, որ դատարանն այսօր հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Նա ազատ չի արձակվի։ Սեպտեմբերի 7-ին Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին