«Երեք գումարած երկու» և «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմերի հերոսուհի Նատալյա Կուստինսկայան Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանում կորցրել է գիտակցությունը:
Դեկտեմբերի 5-ին Նատալյա Կուստինսկայան, կորցնելով գիտակցությունը, տեղափոխվել է հիվանդանոց և ներկայում գտնվում է կոմայի մեջ, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: Վերջիններս նշում են, որ դերասանուհու մոտ բժիշկները ախտորոշել են սուր թոքաբորբ: