▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանի ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է

Քիչ առաջ ավարտվեց իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստը: Մոտ 5 ժամ տեւած ներկուսակցական նիստում՝ փակ քվեարկությամբ որոշվել է, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուն լինելու է դերասան Հայկ Մարությանը:

 

 

 

 

 

 

 

Հայկ Մարությանի օգտին կողմ է քվերակել  8 կուսակցական: ՔՊ-ի աղբյուրների փոխանցմաբ՝ թեժ պայքար է եղել Ալեն Սիմոնյանի եւ Հայկ Մարությանի միջեւ: Նրանց համար քվեարկության երկորդ փուլ է անցկացվել՝ վերջնարդյունքում ընտրությունը կանգ է առել Մարությանի վրա: Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է եղել 5 հոգի:

Հիշեցնենք, որ քաղաքապետի թեկնածու լինելու համար ինքնաառաջադրվել էին պատգամավոր Ալեն Սիմոնյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զառա Բաթոյանը, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին